Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Դադիվանք. վերածնված հրաշալիք»

«Դադիվանք. վերածնված հրաշալիք»
17.02.2018 | 13:08

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել «Դադիվանք. վերածնված հրաշալիք» գիրքի շնորհանդեսը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության պաշտոնական էջից:

Գիրքը համահեղինակել են պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը, արվեստաբան Ավետ Ավետիսյանը, ինչպես նաև որմնանկարների վերականգնողներ Պաոլո Արա Զարյանն ու Քրիստին Լամուրյեն: «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամը մեծ պատրաստակամություն ունի նոր հարթակի վրա դնել այս թեմայի քննությունը: Հենց այս նպատակով հիմնադրամը նախաձեռնել է որմնանկարներին նվիրված ծրագիրը։ «Դադիվանք. վերածնված հրաշալիք» գիրքը առաջին քայլն է այս ծրագրի։ Հոդվածների և ծրագրի հեղինակները մեծ հույս ունեն, որ այլ գիրքը թույլ կնպաստի հանրահռչակելու միջնադարյան հայ արվեստի նշանավոր հուշարձաններից մեկի՝ Դադիվանքի պատմությանը՝ դաստիարակելով վերաբերմունք սեփական ժառանգության նկատմամբ։

Դիտվել է՝ 3831

Մեկնաբանություններ